Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Հենրիխ Մխիթարյանը դիմել է ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին

Հենրիխ Մխիթարյանը դիմել է ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահներին
07.10.2020 | 17:18

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով միջամտել ու ստիպել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմը: Նա ընդգծել է, որ այս օրերին Ադրբեջանը հատկապես թիրախավորում է դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ:


«Հայաստանն ու Արցախը միայնակ են համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում», - նշել է Հենրիխ Մխիթարյանն՝ ընդգծելով.
«Սա կարող է անվտանգության սպառնալիք լինել նաև ձեր երկրների համար»:

Դիտվել է՝ 5125

Մեկնաբանություններ